ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ԱԺ պատվո մեդալով
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պետական գործունեության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, վաստակի և մատուցած ակնառու ծառայությունների համար պարգևատրվել է Ազգային ժողովի պատվո մեդալով:
Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։



