երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Այժմ ՀԱՊԿ նիստ է տեղի ունենում. Փաշինյանի խոսքով` մինչև լուսաբաց ԱԽ նիստ են արել

Այժմ ՀԱՊԿ նիստ է տեղի ունենում. Փաշինյանի խոսքով` մինչև լուսաբաց ԱԽ նիստ են արել

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում  ներկայացնում է սահմանային իրավիճակը։ Այժմ ՀԱՊԿ նիստ է տեղի ունենում. Փաշինյանի խոսքով` մինչև լուսաբաց ԱԽ նիստ են արել

«Այն պահից սկսած, երբ ադրբեջանական կողմի հարձակումները սկսել են, անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որը տևել է մինչև լուսաբաց։ Նիստին մասնակցել է ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, և որոշվել է դիմել ՀԱՊԿ–ին։ Այժմ ՀԱՊԿ նիստ է տեղի ունենում»,–ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց նաև, որ դիմել են նաև Ռուսաստանին և որոշում են կայացրել դիմել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին։ Բացի հետ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ-ի, Ֆրանսիայի, ԻՐանի նախագահների հետ, ԱՄՆ պետքարտուղարի և ԵՄ նախագահի հետ։

  • Կիսվել: