չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Այսքան աղետից հետո, ինչ են բերել մեր գլխին, ե՞ս եմ փուռը տալիս ժողովրդին. Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին

Այսքան աղետից հետո, ինչ են բերել մեր գլխին, ե՞ս եմ փուռը տալիս ժողովրդին. Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին

Այսքան աղետից հետո, ինչ են բերել մեր գլխին, ե՞ս եմ փուռը տալիս ժողովրդին: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում օրն ամփոփելու ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ՛՛Բագրատ Գալստանյանը հասկացել է, որ քաղաքական գործունեությունը չի ստացվել, բայց պետք չէ մարդկանց փուռը տալ՛՛:

Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաեւ միջազգային լրատվամիջոցներին տված իր ասուլիսի ժամանակ քննարկված թեմաներին: Նա նշեց, որ անդրադարձ է կատարվել արտաքին հարաբերություններին՝ մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերություններին, և շարժման դիրքորոշումներին:

՛՛Խոստացա, որ ամեն ինչ լավ է լինելու: Նրանց ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունենալու հետագայում՛՛,-ասաց Բագրատ Սրբազանը, իսկ լրագրողի հարցին ի պատասխան, թե ի՞նչ է տեղի ունենալու, նշեց՝ փոփոխություններ:

  • Կիսվել: