ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Այսօրվա իշխանություններին հետաքրքրում են ոչ թե արտադրությունն ու արդյունաբերությունը, այլ միայն արագ փողը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Այսօրվա իշխանություններին հետաքրքրում են ոչ թե արտադրությունն ու արդյունաբերությունը, այլ միայն արագ փողը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Այսօր Գինու փառատոնին մասնակցելուց հետո ՛՛Տավուշըտ հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր համախոհների հետ վերադարձավ Սուրբ Աննա եկեղեցու բակ՝ օրն ամփոփելու այդտեղ:

՛՛Այս շարժումն արժեքների ու քաղաքակրթական փոփոխության մասին է։ Եթե մարդիկ ամեն ինչ գնահատում են զուտ քաղաքական ակնոցով, այդտեղ էլ կմնան, չեն աճի՛՛,-նշեց Բագրատ Սրբազանը։

Նա նաև հավելեց. ՛՛Այսօրվա իշխանություններին հետաքրքրում են ոչ թե արտադրությունն ու արդյունաբերությունը, այլ միայն արագ փողը՛՛։

Հիշեցնենք, որ վաղը ժամը 16.00-ին Շարժումը հանրահավաք կանցկացնի Վանաձորում:

՛՛Վաղը՝ հունիսի 8-ին, ավտոերթով գնալու ենք Վանաձոր, որտեղ ժամը 16:00-ին տեղի կունենա հանրահավաք:

Ավտոերթը կմեկնարկի Աշտարակի խճուղու ՛՛Կարմիր խաչի՛՛ հատվածից ժամը 12:30-ին: Բոլորին հրավիրում ենք մասնակցել ավտոերթին և հանրահավաքին՛՛,-ասված է շարժման տելեգրամյան էջում:

  • Կիսվել: