երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ. Փաշինյան

Այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ. Փաշինյան

Իտալիայում թաքնված հաըոց ամենահայտնի կոռուպցիոներները մինչև վերջին գողացված  կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին։ Այս մասին Միլանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Խոսելով նոր իշխանությունների հասցեին հնչեցվող այն մեղադրանքի մասին, որ նրանք ատելության քարոզ են իրականացնում՝ Փաշինյանը ասաց․ "Անընդհատ ասում են ատելության քարոզ, իսկ ո՞վ է անում այդ քարոզը: Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը եղել է ատելությունը, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը, մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն":

Նա անրադարձավ նաև այլ հաճախ հնչող մեղադրանքներին․ "Երբ ասում են, Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը: Մեղրին տա՞լը , թե՞ Ադրբեջանի յոթ շրջանները զիջելը խաղաղության դիմաց։  Ո՞րն էր Սերժ Սարգսյանի ռազմավարությունը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Եվ հիմա նրանք մեզ մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում: Եթե ատելություն ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, որ գողացված մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է, այո` վերադարձվելու է:  Արդարադատության ձեռքը հասնելու է նաև արտերկրում թաքնված հայաստանյան կոռուպցիոներներին։ Տանելու ենք, կանգնեցնենք դատարանում, որ գողացված մինչև վերջին կոպեկը  վերադարձնեն ժողովրդին»,- եզրապակեց Փաշինյանը:

 

  • Կիսվել: