Այս քաղաքական թիմը կկտրի իր ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ձեռք չի տա. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եկել է պահը՝ արձանագրելու, թե ի՛նչ է հարկավոր Հայաստանի Հանրապետությունը հզոր, կենսունակ ինքնիշխան, լիարժեք պետություն դարձնելու համար, իսկ դրա համար մեզ հարկարով են ինսիտուտներ: Այս մասին նա այսօր ասաց «Այո»-ի շտաբի դրամահավաքի ժամանակ:
Նա նշեց, որ հստակ ընդգծել են դատական համակարգի փոփոխության ճանապարհը, դատաիրավական փոփոխությունների ռազմավարությունը, որտեղ մանրամասն գծած է, թե ինչպես է կայանալու անկախ դատական համակարգը, և եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու հերթը:
Փաշինյանի խոսքով՝ բոլոր տեսություններն ապացուցել են, որ հնարավոր չէ ունենալ մրցունակ պետություն առանց ինստիտուտների և իրենց ճանապարհն իրականում ինստիտուտների կայացման ճանապարհ է: Նա նշեց. «2018-ի մայիսին ՀՀ-ում արձանագրվեց ինստիտուտներից կարևորագույնի՝ քաղաքացու հաղթանակը: Այնուհետև մենք շատ արագ փակեցինք ընտրությունների և առհասարակ կեղծիքների ինտիտուտը։ Հաջորդ փուլում կայացավ Ազգային ժողովը, որովհետև ՀՀ պատմության մեջ մենք, բացառությամբ՝ 1999-ի ընտրությունների, երբեք չենք ունեցել ընտրությունների միջոցով կայացած Ազգային ժողով: ԱԺ-ի ամենամեծ գնահատականն այն է, երբ Ադրբեջանում հստակ արձանագրեցին, որ իրենց խորհրդարանն այլևս մրցունակ չէ ՀՀ-ի ԱԺ-ի հետ և հայտարարեցին խորհրդարանական ընտրություններ: Հաջորդ ինստիտուտը, որը կայացավ, կառավարությունն է, որովհետև ՀՀ ժողովուրդն ընտրեց կառավարություն և վարչապետ»:
Ըստ ՀՀ վարչապետի՝ կա երկու դրվագ կա, թե ինչու չի կայացել ՍԴ-ն՝ որպես ինտիտուտ. «Առաջինը, որ կա ՍԴ-ի կոնկրետ նկարագրություն, բայց այդպիսի ՍԴ Հայաստանը չունի և եթե այսօր փոփոխություն չանի, չի ունենա նկարագրածի պես ՍԴ մինչև 2035 թվականը, իսկ հաջորդը՝ ՀՀ սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը արձանագրում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Փաշինյանը հարց հնչեցրեց. «Եվ հարց՝ այսօր ՀՀ-ում գործող ՍԴ-ն ո՞ւմ է ներկայացնում, ումի՞ց է բխում իշխանությունը, մենք կարող ենք բարձրաձայնել տասնյակ հազարավոր վարկածներ, բայց մի բան հստակ է, այս պահին գործող ՍԴ-ն որևէ իշխանություն՝ չունի ստացած ժողովրդից, և վայելում է ՀՀ ժողովրդի բացարձակ անվստահությունը»:
Վարչապետը նշեց, որ հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ անկախ ու հպարտ քաղաքացին: «Այս քաղաքական թիմը կկտրի իր ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ձեռք չի տա, ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք անգամ թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք»,-վստահեցրեց Փաշինյանը: