կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
Այս մարդիկ ոչ ուղեղ ունեն, ոչ էլ հայրենիք. այս մարդիկ ունեն փողի տենչ. Բագրատ Սրբազան

Այս մարդիկ ոչ ուղեղ ունեն, ոչ էլ հայրենիք. այս մարդիկ ունեն փողի տենչ. Բագրատ Սրբազան

Այս մարդիկ ոչ ուղեղ ունեն, ոչ էլ հայրենիք. այս մարդիկ ունեն փող, փողի տենչ, իրենց աթոռը եւ դրանից այն կողմ՝ ոչ մի բան: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Իրենց համար ի՞նչ արժեք ունի՝ հայրենիք, հայոց եկեղեցի, ամենայն հայոց հայրապետ, պետություն, երազանք, իղձեր, ինչ-որ արժեքներ... բացարձակ չունի: Դուք եք հասցրել այդ վիճակին, որ հոգեւորականը ստիպված փողոց է դուրս գալու, աղաղակելու, դուք եք հասցրել»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 2018 թվականից անհայտ էր, որ Արցախի որեւէ կարգավիճակ հնարավոր չէ:

Նա ասաց, որ Փաշինյանը ոչ միայն չի ասել այդ մասին, այլեւ 2021 թվականին կառավարության ծրագրում այլ բան էր գրում` անջատում հանուն փրկության, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայից խոսում եւ այլն:

 

  • Կիսվել: