հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Այս իշխանությունը բանակը բաժանում է նախկինների և ներկաների, բայց բանակը ոչ մի կառավարության սեփականությունը չէ․ Օհանյան

Այս իշխանությունը բանակը բաժանում է նախկինների և ներկաների, բայց բանակը ոչ մի կառավարության սեփականությունը չէ․ Օհանյան

Այս իշխանությունը բանակը բաժանում է նախկինների և ներկաների, բայց բանակը ոչ մի կառավարության սեփականությունը չէ։  «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքից առաջ, խոսելով մայիսի 28–ի զորահանդեսի մասին, պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ զորահանդեսները չեն որոշում մարտական պատրաստվածության և բանակների մարտունակության վիճակը, այլ զորավարժությունները, որոնք վերջին 5 տարիներին ՀՀ–ում գրեթե չեն անցկացվում, ի տարբերություն Ադրբեջանի։

«Ընդհանուր առմամբ, այս զորահանդեսը քաղաքական, նախընտրական շոու էր։ Զորհանդեսին ամեն ինչի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ օրվա թեմայի` Սարդարապատի հերոսական գործողությունների»,– լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորը։

  • Կիսվել: