կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այս իշխանությունները թշնամուն են տվել 107 դպրոց և 17 մանկապարտեզ. Սաղաթելյան

Այս իշխանությունները թշնամուն են տվել 107 դպրոց և 17 մանկապարտեզ. Սաղաթելյան

Հայաստանի ներկայիս իշխանություններն ուրախանում են բացառապես ավերածությունների համար: Այս մասին այսօր Երեւանի Նոր Նորք թաղամասում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Այս իշխանությունները խոսում են դպրոցներ կառուցելու մասին, մինչդեռ իրենք են թշնամուն տվել 107 դպրոց եւ 17 մանկապարտեզ: Թող նայելով մարդկանց աչքերին՝ ասեն, թե քանի՛ տուն են տվել, քանի՛ հեկտար են նվիրել Ալիեւին:

Նրանք պետք է այս հարցերի պատասխանները տան, այլ ոչ թե ընտրողների ձայներ խնդրեն, որպեսզի նոր տարածքներ տան՛՛:

 

  • Կիսվել: