կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն․ Լևոն Քոչարյան

Այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն․ Լևոն Քոչարյան

Ոչ մի քրեական գործ, ոչ մի ահաբեկում մեզ չեն կարող կանգնեցնել՝ այս ամենի դեմ պայքարելուց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։

«Հաշվի առնելով, որ իմ դեմ «կարված» գործը հապճեպ փորձում են «փնթի» ձեւով ուղարկել դատարան, տպավորություն չլինի, որ վախենում ենք այդ ամեն ինչից, ուզում եմ վերահաստատել այն, ինչը մտածում եմ։ Այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն, դժբախտացել են հազարավոր մարդիկ, կրկնապատկվել է «Եռաբլուրը», 100 հազարից ավելի մարդ զրկվել է իր հարազատներին շիրիմներին այցելելու հնարավորությունից, ներառյալ ինձ, որովհետեւ իմ տատիկ պապիկը, հորեղբայրը այնտեղ են»,- ընդգծեց Լեւոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչն այժմ արվում է, համակարգչային լեզվով՝ «ֆորմատ» է անում հայ ժողովրդին․ «Այնպիսի տպավորություն է, որ պրոթուրքական, ադրբեջանական վերսիան են ուզում նստացնել՝ զրկելով ամեն ինչից, ինչը որ մեզ հայ է դարձնում։ Ոչ մի քրեական գործ, ոչ մի ահաբեկում մեզ չեն կարող կանգնեցնել, ինձ, մեզ, այս ամենի դեմ պայքարելուց։ Կարծում եմ՝ 5 տարիների փորձը պետք է որ դրա մասին խոսի»։

  • Կիսվել: