Այս ամենը շատ ծիծաղելի է, 11 ամիս սրա մասին չխոսել, հիմա կանչել հենց քարոզարշավի ժամանակ, երբ 10 օր է մնացել․ Ռուբեն Մխիթարյան
Եթե այս ամենը տեղի է ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրություններին մնացել է 10 օր ու քեզ կանչում են Երեւանի կենտրոնի քննչական 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, քաղաքական հետապնդում է, թե չէ, փաստաբանիս հետ կմտնենք, դուրս կգանք, կասենք, բայց որ սա քաղաքական ուղղորդված ակցիա է, վստահաբար այդպես է: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Երեւանի ոստիկանության կենտրոնականի մաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը;
«Գերագույն գլխավոր քըձըխը, երբ եկել էր Գյումրի, լաչառավարի հայտարարում էր, որ քարոզարշավին մասնակցում են թեկնածուներ, որոնք փորձում են պահել իրենց թալանած գույքը՝ 350 մլն դոլարի: Հիմա պարզվում է՝ մի հատ ակտ կար, դրա համար են մտել: Ես մի ակտ եմ թալանել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իրավապահները նշում են, որ ինքը 6 ամսով զրկված է եղել վարելու իրավունքից, բայց մեքենա է վարել, Ռուբեն Մխիթարյանն ասաց. «Ես զրկված եմ եղել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչեւ 2024 թվականի հունիսի 22-ը, հունիսի 25-ին հետ եմ ստացել իմ վարորդական իրավունքի վկայականը եւ վարում եմ մեքենան 11 ամիս: Զրկվել էի այն պատճառով, որ բալերս պրծել էր:
Այս ամենը շատ ծիծաղելի է, 11 ամիս սրա մասին չխոսել, հիմա կանչել հենց քարոզարշավի ժամանակ, երբ 10 օր է մնացել»: