չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Այս 4 օրում մենք ապացուցեցինք, որ իրենք, այլ միջոց չունենալով, ստիպված զենք կիրառեցին ժողովրդի դեմ. Բագրատ Սրբազան

Այս 4 օրում մենք ապացուցեցինք, որ իրենք, այլ միջոց չունենալով, ստիպված զենք կիրառեցին ժողովրդի դեմ. Բագրատ Սրբազան

Փոփոխությունը պիտի լինի մեր երկրում, մեր կյանքը այսպես չի կարող շարունակվել։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
 
Դիմելով ներկաներին՝ նա նշեց. ՛՛Դուք երեկ մեծագույն հաղթանակ եք արձանագրել, ժողովուրդ։ Իրենք մտածում էին, որ դուք կվախենաք, սակայն ճշմարտության համար պայքարող մարդը չի կարող վախենալ: 
 
Մեր Տերն ասում է․ ՛՛Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության և ճշմարտության համար, որովհետև նրանք պետք է հագենան՛՛:
 
Երեկվա դեպքերը վկայեցին, որ մեր բոլոր քայլերի դիմաց այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, միայն իրենց աթոռը չփախչի իրենց տակից։
 
Այս 4 օրում մենք ապացուցեցինք, որ իրենք, այլ միջոց չունենալով, ստիպված զենք կիրառեցին ժողովրդի դեմ՛՛։
 
Այնուհետև Բագրատ Սրբազանը դիմեց քաղաքական կուսակցություններին. ՛՛Երեկվա բռաճնշումները չդատապարտող կուսակցություններ ու կազմակերպություններ, դուք քաղաքական օրակարգ ունե՞ք, ոչ մի բան էլ դուք չունեք, դուք ոչ մի բան եք, անհայրենիք ու անարժեք երևույթներ եք դուք՛՛,-նշեց նա։
 

  • Կիսվել: