շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
«Այո»-ի շտաբի դրամահավաքի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ

«Այո»-ի շտաբի դրամահավաքի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ: Այս մասին դրամահավաքի ավարտին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ինչպես հայտնի է՝ դրահամավաքի արդյունքում ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը:

Պապիկյանը նշեց, որ օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: «Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ մեզ համար պարզ չէ, այսինքն՝ կարող է լինել այս թվի որոշակի փոփոխություն»,-նշեց նա:

  • Կիսվել: