հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Այլևս մեր գործունեությունը պետք է լինեն գործողությունները. Բագրատ Սրբազան

Այլևս մեր գործունեությունը պետք է լինեն գործողությունները. Բագրատ Սրբազան

Վաղը Ժամը 10:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասում եմ ձեզ, գնալու ենք մեր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի` ո՛ր մեկը: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Շատ կարեւոր հաստատություներից մեկին ենք այցելելու, տեսնելու երկու խոսք փոխանցելու: Գնալու ենք Քանաքեռ կամ Հարավարեւմտյան թաղամաս: Ժողովուրդ ջան, ինչ ասում եմ. լսեք, վաղը կասեմ այստեղ, թե ուր ենք գնում, մի քանի օպեր կա հանդիպելու, թող իմանան»:

Բագրատ Սրբազանը նաեւ ասաց, որ այսօր-վաղը և այլևս իրենց գործունեությունը պետք է լինեն գործողությունները։

 

  • Կիսվել: