կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այդ մարդիկ ՀՀ զինվորներն են եւ գտնվում են 28-օրյա վարժական հավաքների շրջանակում. Պապոյանը՝ ԵԿՄ-ականների մասին

Այդ մարդիկ ՀՀ զինվորներն են եւ գտնվում են 28-օրյա վարժական հավաքների շրջանակում. Պապոյանը՝ ԵԿՄ-ականների մասին

Այդ մարդիկ Հայաստանի զինվորներն են եւ գտնվում են 28-օրյա վարժական հավաքների շրջանակում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե ինչ գործ ունեն ԵԿՄ-ականները հայ-ադրբեջանական սահմանին, նրանք ըստ Բաքվի՝ վարձկաններ են։

«Մեր օրենսդրությամբ իրենք զինվոր են, այնպես ինչպես ժամկետային զինծառայողները, ինչպես պայմանագրային զինծառայողները: Իմիջիայլոց, մեր հանձնաժողովի փորձագետներից մեկը վերջերս է 28-օրյա հավաքներից վերադարձել: Դրանք մարդիկ են, որ իրենց ծառայությունն իրականացրել են 15-23 տարի առաջ, եւ հիմա 28-օրյա վարժական հավաքների են մասնակցում օրենքով սահմանված կարգով: Դա իրենց պարտականությունն է, ավելին՝ չգնան, քրեական պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Ադրբեջանի հերթական սադրանքի ժամանակ Ներքին Հանդի մոտ զոհվեցին 4 զինծառայողներ, բոլորը ԵԿՄ-ից:

  • Կիսվել: