չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Այ տղա ջան, մարդկային համեստությունը ձեզ ծանո՞թ է. ձեզնից վախեցող չկա. Քրիստինե Վարդանյանը՝ Հայկ Կոնջորյանին

Այ տղա ջան, մարդկային համեստությունը ձեզ ծանո՞թ է. ձեզնից վախեցող չկա. Քրիստինե Վարդանյանը՝ Հայկ Կոնջորյանին

Ես այսօր հավաքել եմ իմ մեջ եղած ամբողջ քաջությունը, հրաժեշտ եմ տվել տանեցիներին ու վախով եկել եմ Ազգային ժողով, տեսնեմ՝ այդ ինչ եք անելու։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին։

«Այսինքն, որ երեկ սպառնում էիք, որ ասում էիք ամբողջ «Հայաստան» խմբակցությունը ձեզնից վախենում է, ի՞նչ եք անելու, այսինքն մարդկային համեստությունը ձեզ ծանո՞թ է մի քիչ։ Գիտե՞ք ինչի է ԱԺ ռեյտինգը նաև այդ աստիճան ցածր, որովհետև մարդիկ նայում են այս նիստերը ու լսում են ձեր ելույթները։ Ասում են, այ տղա ջան, ախր, եթե ՊՊԾ-ն քո իշխանության ձեռքի տակ չլիներ, ամբողջ ուժայինները, ոստիկանությունը, բանակը ձեր ձեռի տակ չլիներ՝ դու այդպիսի ելույթներ կարող էիր ունենալ։ Կլինի՞ մի քիչ ձեզ համեստ պահեք, ձեզնից վախեցող չկա»։

  • Կիսվել: