Ավտովթարից տուժածները հոսպիտալացվել են. 4-ը` վերակենդանացման բաժանմունքում են
Այսօր Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածներից 14 հոգի նախնական հետազոտություն է անցնում «Արտաշատի բժշկական կենտրոն»-ում: Նրանցից 1-ը վիրահատվում է:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ևս 16 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջիններս հոսպիտալացվել են 12 բաժանմունքում, 4-ը` վերակենդանացման:


