Ավինյանի օգնականն ազատվել է պաշտոնից
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ.
«Այսօր, սեփական դիմումիս համաձայն, ազատվել եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից։
Պետական ծառայությանս շուրջ 3 տարիները եղել են կյանքիս ամենաբարդ, պատասխանատու, բայց և ամենակարևոր ու սիրելի ժամանակահատվածը։
Պարո՛ն Ավինյան, սիրելի՜ գործընկերներ, շնորհակալություն վստահության ու արդյունավետ աշխատանքի համար»։
Նշենք, որ Այդինյանը նշված պաշտոնին նշանակվել է 2018 թ. հունիսի 6-ին։