ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
«Ատելության խոսքը մի փոքր քչացել է». ՄԻՊ–ը՝ Փաշինյանի կողմից «լակոտ» բառն օգտագործելու մասին

«Ատելության խոսքը մի փոքր քչացել է». ՄԻՊ–ը՝ Փաշինյանի կողմից «լակոտ» բառն օգտագործելու մասին

Ատելության խոսքը՝  տեսակների տարածելիության առումով, մի փոքր քչացել են։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Անդրադառնալով նրան, որ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը իր ընդդիմախոսներից մեկի որդու հասցեին օգտագործել է «լակոտ» բառը, Մանասյանն ասաց. «Մեր մոտեցումը միշտ շատ հստակ է եղել, նախկինում նույնիսկ հատուկ հայտարարություններ ենք տարածել։ Իհարկե հայտարարությունների հիմնական մասը ավելի նեղ մեր գործառույթին է առնչվել, որովհետև մեր հիմնական գործառույթը ատերության խոսքի կանխարգելմանն է վերաբերում այս ոլորտում։ Ես չէի ասի, որ այդ խոսքի տեսակները բացառվել են ընդհանուր խոսույթից, բայց երբ որ ընդհանուր դաշտն ենք մշտադիտարկում, առնվազն ատելության խոսքի տեսակների տարածելիության առումով մի փոքր ավելի քչացել են։ Ես կարծում եմ, որ դրանում կարևոր դերակատարություն է ունեցել թե մեր, թե մի շարք այլ դերակատարների, այդ թվում ակտիվ հրապարակային խոսքը։

Նույնիսկ խոսքի այն տեսակները, որոնք միգուցե օրենքի տեսանկյունից պատժերի չեն, բայց դրանք չեն ընդգրկվում խոսքի ազատության սահմանների շրջանակներում, թե ձեր նշած արտահայտությունները, թե մի շարք այլ արտահայտություններ։ Ես կոչ եմ անում, նորից հորդորում եմ քաղաքական գործիչներին՝ ուղղակի չօգտագործել, որովհետև նույնիսկ եթե օրենքի տեսանկյունից դա պատժելի չէ, ընդհանուր միջավայրի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում»,– ընդգծեց ՄԻՊ–ը։

Նշենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ասաց, որ նրա որդին կրակոցներ է արձայկել կազինոյում, որից հետո փախել է. «Լակոտիդ հետ ենք բերելու»,–հայտարարել էր Փաշինյանը։

  • Կիսվել: