ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ատելությամբ է թիրախավորվում ցանկացած երևույթ, որ առնչություն ունի հայկականության հետ․ Արման Թաթոյան

Ատելությամբ է թիրախավորվում ցանկացած երևույթ, որ առնչություն ունի հայկականության հետ․ Արման Թաթոյան

Հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլև գնալով ստացել է ահագնացող բնույթ, վերածվելով պետական աջակցություն ունեցող ատելության, որ խրախուսվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից, կազմում է պետության քաղաքականության մասը։ Այս մասին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասել է ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում:

«Սա առիթ է արձանագրելու էթնիկ, ազգային հիմքով այն դաժան հանցագործությունները, որոնք ուղեկցվել են սպանություններով, խոշտանգումներով և այլ վայրագություններով: Փաստերը վկայում են, որ այդ բոլոր գործողությունները կատարվել են առանձնակի դաժանություններով, պայմանավորված են եղել էթնիկ ու ազգային հիմքով, հիմնված ատելության վրա, և ունեցել են կազմակերպված բնույթ»,- ասաց Թաթոյանը:
 
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այդ ատելությունն ուղղված է հայի ու հայության դեմ:
 
«Ատելությամբ է թիրախավորվում ցանկացած երևույթ, որ առնչություն ունի հայկականության հետ: Բուդապեշտում 2004թ. ոճրագործ արարքով, կացնով դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Այս առիթը հերթական անգամ օգտագործվեց Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից՝ խրախուսելու ատելությունն ու հայասպանությունը»,- նշեց նա:
 
Արման Թաթոյանը հիշեցրեց նաև 2016 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացված վայրագությունների մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: