Ասում եք՝ Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի տղաները չեն ծառայել, դուք ծառայե՞լ եք. տղան՝ Փաշինյանին (տեսանյութ)
«Եթե խաղաղություն եք կնքել, ինչու եք զենք գնում»,-Վայոց Ձորում քարոզչական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց դպրոցահասակ տղան։
Փաշինյանը փորձեց բացատրել, որ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինի ագրեսիայի համար։
«Դուք աել էք, որ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի տղաները չեն ծառայել, իսկ դուք ծառայել եք՞»,-շարունակեց դպրոցականը։
Փաշինյանը փորձեց բացատրել, որ ինքը օրինական չի ծառայել։
«Իսկ ի՞նչ իրավունքով եք մեղադրում նրանց, եթե օրենքով չեք ծառայել»,-հարցրեց դպրոցականը;
Փաշինյանը պատասխանեց. «Որովհետև օրենքվ սահմանված կարգով պետությունն ինձ չի տարել ծառայության։ Իրենց զավակները հաշվառված չեն եղել, կամ տարբեր կեղծ պատճառաբանությունով չեն ծառայել»
Այնուհետև երեխան նկատեց, որ Փաշինյանը վիրավորում է տարբեր քաղաքական գործիչներին և ժողովրդին։
«Ես ժողվորդին չեմ կարող վիրավորել, ժողովուրդն իմ գործառուն է, իմ տերն է»,- ասաց Փաշինյանը
Դպրոցականն ասաց. «Ես շատ եմ լուրեր նայում, հանգիստ եղեք»։
«Սխալ լուրեր են ցույց տալիս, կարող ես համեմատել»
«Ձեր ալիքով սխալ լուրե՞ր են ցույց տալիս... Հասկացա»,-եզրափակեց դպրոցականը և հեռացավ։



