շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․ Փաշինյան

Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․ Փաշինյան

Այսօր էլ «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ, Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իր ընկալումը եղել և շարունակում է մնալ այն, որ ՀՀ քաղաքացին պետք է հավատա Աստծուն։

«Մարդը շատ ավելի մեծ հավանականությամբ կլինի բարեվարք, եթե հավատում է Աստծուն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ։

«Մարդը շատ ավելի պակաս խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ, եթե նա հավատում է Աստծուն։ Այսօր Հայաստանում խոսում ենք արդարության և արդարադատության պակասի մասին։ Արդարությանն ու արդարադատությանն ավելի նվիրված կլինի այն դատավորը, որը հավատում է Աստծուն»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: