չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արզաքանցյանն իր հիմնադրամի միջոցով մեկտեղում է քարոզչությունն ու բարեգործությունը. «Անկախ դիտորդը» հաղորդումներ է ներկայացրել գլխավոր դատախազին

Արզաքանցյանն իր հիմնադրամի միջոցով մեկտեղում է քարոզչությունն ու բարեգործությունը. «Անկախ դիտորդը» հաղորդումներ է ներկայացրել գլխավոր դատախազին

«Անկախ դիտորդ» դաշինքը այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել գլխավոր դատախազին։ Այս մասին գրել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը.

1. ՀԱԿ-ի ցուցակի 4-րդ համար հանդիսացող Հայկ Աղամալյանի մասով՝ փաստաթուղթ կեղծելու և օտարերկրյա քաղաքացի չլինելու մասին կեղծ հայտարարություն տալու հետ. Աղամալյանը, մասնավորապես, ըստ առկա տվյալների, վերջին 4 տարում ունենալով ՌԴ քաղաքացիություն՝ հայտարարություն էր տվել այն մասին, որ այդ ընդացքում միմիայն ՀՀ քաղաքացի է եղել (ՔՕ հոդված 314.1) և, չստանալով Ոստիկանությունից համապատասխան տեղեկանք, ԿԸՀ է ներկայացրել կեղծված կնիքով կեղծ տեղեկանք (ՔՕ հոդված 325):

2. Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի մասով՝ բարեգործության և քարոզչության մեկտեղման հետ. Արզաքանցյանը, մասնավորապես, իր՝ «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի միջոցով մեկտեղում է քարոզչությունն ու բարեգործությունը (ՔՕ հոդված 154.2):

  • Կիսվել: