շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել

Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել

Ոստիակնության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, թե իբր Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը խուզարկության թույլտվություն է տվել, որ այսօր ոստիկանները գան և խուզարկություն կատարեն»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանություն խուզարկությամբ ցանկանում է գումարներ, ցուցակներ հայտնաբերել։

«Ես պատերազմի ժամանակ եղել եմ Գորիսում, ես այսքան զորք չեմ տեսել, որքան այսօր եմ տեսնում։ Սա մարդկանց մոտ տագնապ է առաջացնում։ Սա նույնն է, որ Իրանը զորավարժություն արեց Ադրբեջանի սահմանի մոտ»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ մինչև այս պահը տեղյալ չեն եղել որ հոկտեմբերի 16-ից քրեական գործ կա հարուցված և կա դատարանի որոշում։

  • Կիսվել: