ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արտակ Զեյնալյանը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու

Արտակ Զեյնալյանը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուների ընտրության հարցերը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյանլյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները։ Ներկայացված 3 թեկնածուների թվից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու։

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը ներկայացրեց իր մասնագիտական աշխատանքի փորձառությունը։

«Ես հավասարապես պատրաստ եմ և տեսնում եմ ինձ իրացված ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում, այնպես նաև՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում և պայմանավորված իրերի այս դասավորվածությամբ, այն, որ ես նաև առաջադրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու՝ անորոշ լինելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվելու հանգամանքը, ես ուզում եմ իմ գործընկերներին և իմ եղբորը՝ Նարեկին, ասել, որ ազատ եք, պարտավորված չեք և կաշկանդված չեք այն հանգամանքով, որ քվեաթերթիկում իմ անունը լինելու է՝ նկատի ունենալով, որ ես ավելի շատ ինձ տեսնում եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում»,-իր ելույթում նշեց նա։

«Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը նաև Սահմանադրական դատարանի որոշումների իրավական դիրքորոշումների իրականացումն է»,- ասաց Զեյնալյանը:

Զեյնալյանը, խոսելով դատական ոլորտի մասին, նշեց, որ արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի:

«Արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարրեր, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, Հայաստանում ապահովված չէ կամ բավարար վիճակում չէ»,- ասաց նա:

  • Կիսվել: