երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արտակ Զեյնալյանը դիրքորոշում չի հայտնի Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ

Արտակ Զեյնալյանը դիրքորոշում չի հայտնի Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արտակ Զեյնալյանը դիրքորոշում չի հայտնում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ։

«Իրավական գործընթաց է գնում ու ես, որպես դատավորի թեկնածու, պարտավոր եմ դիրքորոշում չհայտնել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը։

Նա ասաց, թե իրեն թույլ չի տվել լսել այդ ձայնագրությունը։

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։

  • Կիսվել: