շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արտահերթ ընտրությունների չանցկացման հետ կապված բոլոր դժգոհությունները պետք է հայտնել ընդդիմությանը․ Մակունց

Արտահերթ ընտրությունների չանցկացման հետ կապված բոլոր դժգոհությունները պետք է հայտնել ընդդիմությանը․ Մակունց

Մեր կողմից արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը դրական արձագանք չի ստացել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

«Հանրային պահանջի ձևավորման առաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից ներկայացվելն է: Քանի որ խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության մի մասն այդ պահանջը չի ձևավորել, նշանակում է՝ արտահերթ ընտրությունների պահանջ չկա»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց շփումները քաղաքացիների հետ նույնպես նման պահանջի վերաբերյալ ազդակ չեն հաղորդել: 

Նրա խոսքով՝ ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջը հնարավոր է իրականացնել միայն ընտրությունների միջոցով, և դրանով էր պայմանավորված արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը․

«Եթե ընդդիմությունը մտափոխվի և որոշի անդրադառնալ արտահերթ ընտրությունների հարցին, մենք պատրաստ ենք կրկին քննարկելու այն: Հիմա մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրականացման աշխատանքները և ամփոփելիս կրկին կանդրադառնանք արտահերթ ընտրությունների հարցին»։

Մակունցը հավելեց, որ ընտրությունների չանցկացման հետ կապված բոլոր դժգոհությունները պետք է հայտնել ընդդիմությանը: 

  • Կիսվել: