ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Արսեն Թորոսյանը հրապարակում է վարակված անձանց հասցեների մասին տեղեկատվություն

Արսեն Թորոսյանը հրապարակում է վարակված անձանց հասցեների մասին տեղեկատվություն

Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար: Այս մասին հայտնում է առողջպահության նախարար Արսեն Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ հրապարակելու է հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ։ 

Նրա գրառման մեջ, մասնավորապես ասվում է․

«Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար:

Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար:

Եվ այսպես.

ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹՂՄ.

ԱՐԱԳԱԾՈՏՆ, ԱՇՏԱՐԱԿ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ Փ.

ԿՈՏԱՅՔ ՋՐՎԵԺ 12 Փ.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՍԵՎԱՆ ՆԱԻՐՅԱՆ Փ.»։
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: