երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արսեն Թորոսյանը ՀՀ-ի և Լիտվայի հարաբերությունների զարգացման գործում կարևորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը

Արսեն Թորոսյանը ՀՀ-ի և Լիտվայի հարաբերությունների զարգացման գործում կարևորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը

Երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Ես պատրաստ եմ շարունակելու խորհրդարանական համագործակցությունը՝ որպես Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հունիսի 28-ին Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ հանդիպման ժամանակ:

Արսեն Թորոսյանը Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների զարգացման գործում կարևորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Շնորհավորելով Արսեն Թորոսյանին խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար նշանակվելու կապակցությամբ` դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել երկու երկրների բարեկամական խմբերի անդամների հանդիպում: Նրա կարծիքով` փոխադարձ այցերն ու անմիջական շփումները նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը:

Արսեն Թորոսյանն էլ հավելել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:

Բարեկամական խմբի ղեկավարը երախտիքի խոսք է ուղղել Լիտվայի Հանրապետությանը` համավարակի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության, բժշկական թիմի օգնությամբ մարդկային կյանքեր փրկելու, ինչպես նաև պատվաստանյութեր նվիրաբերելու համար: ԱԺ պատգամավորը խոսել է ԵՄ-ում, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Քննարկվել են նաև մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

  • Կիսվել: