չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
«Армянушки интернешнл». Գարիկ Մարտիրոսյանը և Ֆիլիպ Կիրկորովը յուրահատուկ կերպով են շնորհավորել Միշա Գալուստյանի տարեդարձը

«Армянушки интернешнл». Գարիկ Մարտիրոսյանը և Ֆիլիպ Կիրկորովը յուրահատուկ կերպով են շնորհավորել Միշա Գալուստյանի տարեդարձը

Հայտնի հեռուստահաղորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը տեսանյութ է տեղադրել Ինստագրամի իր էջում, որտեղ ծննդյան օրվա առթիվ շնորհավորում է իր գործընկերոջը, հայրենակցին` Միխայիլ Գալուստյանին՝ կատարելով Ֆիլիպ Կիրկորովի երգը:

Ռուսական փոփ-երաժշտության արքան նույնպես միացել է Մարտիրոսյանին` երգելով նրա հետ։ Երգի ավարտին նրանց է միացել նաև օրվա «հերոսը»` Գալուստյանը։

Մարտիրոսյանն իրենց տրիոն անվանել է «Армянушки интернешнл»։ Ի դեպ, Կիրկորովը երգի ընթացքում ասում է, թե իրենց յուրօրինակ տրիոն պատմություն կմտնի։

«Մենք Հայաստանի անունից գնալու ենք Եվրատեսիլ, և վերջապես Հայաստանը կհաղթի այդ մրցույթում»,-հումորով նշել է Կիրկորովը։

Հավելենք, որ տեահոլովակը ավելի քան 115 000 դիտում է հավաքել մի քանի ժամում։

  • Կիսվել: