ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմեն Խաչատրյանը՝ Վարդազարյանի-Ջհանգիրյան ձայնագրության մասին

Արմեն Խաչատրյանը՝ Վարդազարյանի-Ջհանգիրյան ձայնագրության մասին

Ձայնագրության հետ կապված ես մեկ անգամ արդեն նշել եմ, որ այն չեմ լսել ամբողջապես, տեղեկացել եմ ձայնագրությունից՝ վերնագրերի մակարդակով և չեմ էլ ուզում լսել: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վարդազարյանի Ջհանգիրյանի մասին հրապարակած ձայնագրությանը՝ ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մտերմիկ, հացի սեղանի շուրջ խոսակցությունը ձայնագրելուն և այդ ձայնագրությունը հրապարակելուն մի քանի գնահատական կարելի է տալ: Պետք է հասկանալ՝ այդ խոսակցությունը հացի սեղանի շուրջ մտերմիկ-ընկերական խոսակցություն է եղել, թե՞ պաշտոնական փոխհարաբերություններ են եղել: Կարծում եմ, այս առիթով վարույթներ կսկսվի և այդ վարույթի արդյունքում գնահատական կտրվի այս գործողություններին»,-ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի՝ իշխանությունը որդեգրել է այն քաղաքականությունը, որ դատական համակարգի վրա որևէ այլ ներազդեցություն չպետք է լինի, բացի նրանից ինչը սահմանված է օրենքով:

  • Կիսվել: