ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը Ջեկ Սալիվանի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին

Արմեն Գրիգորյանը Ջեկ Սալիվանի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Ա.Գրիգորյանը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու ՀՀ հանձնառությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: