ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Ապրիլի 27-ին աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Չաթամ Հաուսում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԱԽՔ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի անվտանգային առաջնայնությունների վերաբերյալ Երևանի մոտեցումները:

 

  • Կիսվել: