Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղարին
Մարտի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։
Երկուստեք ընդգծվել են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ։