ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը և Արուն Վենկատարամանը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները

Արմեն Գրիգորյանը և Արուն Վենկատարամանը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի հետ:

«Հանդիպմանը քննարկել ենք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավորությունները:

Զրուցակցիս հետ անդրադարձել ենք երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, գործարար միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաներին, հայ-ամերիկյան տնտեսական ներդրումներին և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի», - գրել է Գրիգորյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: