Արման Սարգսյանն անդրադարձել է Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ բանակում մեկնարկած բարեփոխումները ուժեղ բանակ ունենալուն են միտված: «1,5 տարվա ընթացքում, եթե մենք համեմատական տանենք, ահռելի աշխատանք է իրականացվել զինվորների թե′ սոցիալական, թե′ անվտանգային հարցերը լուծելու ուղղությամբ»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ փոխնախարարը:
Նա նշեց, որ վերջին պատերազմի հետևանքով սահմանի փոփոխություն է տեղի ունեցել, և նոր բնագծերը մշտապես կառուցվել, վերակառուցվել և արդիականացվել են:
Արման Սարգսյանն ասաց, որ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը միջազգային հանրությանը հղում է արդարությունը վերականգնելու իր կոչը:
«Մենք պետք է միշտ հիշենք և սպասենք այն օրվան, երբ ամբողջ աշխարհը կհասկանա ինչ է ցեղասպանությունը, և դա այլևս չի կրկնվի»,-հավելեց նա: