շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին՝ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով

Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին՝ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով:

«Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»,- գրել է նա:

Իր կողմից հրապարակված գրության մեջ մանրամասնվում է, թե ինչու պետք է Մանուկյանն ազատվի պաշտոնից: Ըստ Բաբաջանյանի՝ Մանուկյանը հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, վերջերս հիմնել է Վերնատուն անվամբ հասարակական-քաղաքական ակումբ, որի անդամ են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տարբեր առանցքային պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչներ:

Սա, ըստ Բաբաջանյանի, հակասում է Հանրային ծառայության մասին օրենքին, որում նշվում է, որ Հանրային խորհրդի անդամներն ու նախագահը իրավունք չունեն զբաղվել քաղաքական գործունեությամբ:

  • Կիսվել: