ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արեն Մկրտչյանը կգլխավորի ՔՊ-ի համամասնական ցուցակը՝ Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում

Արեն Մկրտչյանը կգլխավորի ՔՊ-ի համամասնական ցուցակը՝ Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում

ՔՊ-ական Արեն Մկրտչյանը կգլխավորի Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը։
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Ալավերդի խոշորացված համայնքում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորեմ կուսակցության համամասնական ցուցակը։
 
Գիտակցելով 28 բնակավայր ընդգրկող համայնքի ղեկավարման ողջ պատասխանատվությունը և թիմակիցներիս հետ քննարկումների արդյունքում հանգելով այս որոշմանը` պատրաստ եմ ստանձնել այն` ժողովրդի վստահության քվեին արժանանալու պարագայում», -Facebook-ում գրել է պատգամավորը։

  • Կիսվել: