Արդյոք ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան. պարզաբանում է ԿԸՀ նախագահը
«Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին: Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ: 5 տեղամասի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, տողեր են թռցրել: Դրա համար ենք ասում նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պետք է ճշգրտվեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան՝ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Հովակիմյանը նաև նշեց. «Այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ է իրականացվում: Վերահաշվարկի պատշաճ կարգի դիմում շատ քիչ ենք ստացել, երեք ուժերից ստացել ենք վերահաշվարկի դիմում՝ ԲՀԿ-ից, «Ուժեղ Հայաստան»-ից և «Միասնության թևեր»-ից: Քանի որ դիմումներ են եղել, մեր մոտեցումը եղել է այն, որ որ տեղամասերը, որ ցանկանում են, որպեսզի վերահաշվարկ իրականացվի, ընտրատարածքների ընտրական հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ սկսել են վերահաշվարկներ իրականացնել: Երևանում, ըստ էության, ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում ամբողջը կվերահաշվարկեն»:


