չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
«Արդար Հայաստանի» քարոզարշավը սկսվեց Զորավար Անդրանիկի խոսքերի մեջբերմամբ

«Արդար Հայաստանի» քարոզարշավը սկսվեց Զորավար Անդրանիկի խոսքերի մեջբերմամբ

՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցությունն իր քարոզարշավը սկսեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Զորավար Անդրանիկի արձանի մոտ:

Կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը մեջբերեց Զորավար Անդրանկի խոսքերը. ՛՛Գլուխներդ բարձին դնելով՝ ինքներդ ձեզ հաշիվ տվեք, թե ինչ եք արել մեր ժողովրդի, մեր ազգի համար՛՛:

Նա նաև հավելեց. ՛՛Մենք պարտավոր ենք յուրաքանչյուրս մեզանից սկսած՝ մեկնարկել այնպիսի քայլեր, որ առաջիկա տասնամյակում փոխենք մեր երկրի իմիջը՛՛: Իսկ երկրի իմիջի փոփոխության կարևոր պայմանը, ըստ կուսակցության նախագահի, արդար Հայաստանի ստեղծումն է:

Նորիկյանի խխոսքով՝ կա արդարության ճգնաժամ, որն էլ խանգարում է խորքային հարցերի լուծմանը:

Անդրադառնալով պատերազմին՝ նա նշեց, որ Արցախյան աղետը ոչ թե հայ զինվորի, հայ ռազմիկի, զենքի պարտություն էր, այլ հայ քաղաքական մտքի:

Նորիկյանը կարծում է, որ պետք է ավելի ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև՝ վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն:

  • Կիսվել: