չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մոռացե՛ք». ԱՀ պետնախարարը՝ Ալիևին

«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մոռացե՛ք». ԱՀ պետնախարարը՝ Ալիևին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին:

Արտակ Բեգլարյան թվիթերյան իր միկրոբլոկում գրել է.
 
«Անդրադառնալով Արցախի Հանրապետության վերաբերյալ՝ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին­՝ ցանկանում եմ նշել, որ՝
 
Ա) Սուտը, անընդհատ կրկնելով, ճշմարտություն չի դառնում: Արցախն այժմ ունի 120,000 բնակիչ, այլ ոչ թե՝ 25,000:
 
Բ) Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մոռացե՛ք:
 
Գ) Մենք ակնկալում ենք հստակ արձագանք միջազգային հանրության կողմից Ալիևի այն խոստովանության վերաբերյալ, որ Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը»:

  • Կիսվել: