ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

Հունիսի 7-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8101 քաղաքացու հետազոտություն, որից 872-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2756 դեպք: Կատարվել է 25 553 թեստավորում:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

  • Կիսվել: