երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախին մեր օգնությունն է պետք, ոչ թե ցույցերը. Արա Աբրահամյան

Արցախին մեր օգնությունն է պետք, ոչ թե ցույցերը. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ցույցեր կազմակերպելու փոխարեն օգնել հերոսական Արցախին ինչով հնարավոր է:  Նրա ուղերձում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ, վտանգավոր իրողությունները, որոնք տեղի են ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան իսլամիստ ջիհադականների զանգվածային մասնակցությամբ հարձակվել են Արցախի խաղաղ բնակչության դեմ, անտարբեր չեն թողել և ոչ մի հայի: Արցախում այսօր որոշվում է ոչ միայն ղարաբաղցիների ճակատագիրը: Դա մենք հասկանում ենք, դա հասկանում և մեզ աջակցում են Ռուսաստանի ողջամիտ ուժերը: Միասին մենք անում ենք ամեն ինչ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում հերոսական Արցախին օգնելու համար և կարծում ենք, որ մեր գլխավոր նպատակը պատերազմն ու արյունահեղությունը կանգնեցնել է:

Մոսկվայում անցկացրած ոչ մի ցույց չի լուծի այս հարցը: Ընդհակառակը, այստեղ նման ակցիաների կազմակերպիչները մեր դեմ կտրամադրեն մեր բարեկամներին և մեզ հետ համակարծիք մարդկանց: Ուզում եք հերոս դառնալ, Արցախը սպասում է ձեզ: Ուզում եք օգնել Արցախին, եկեք ՌԴ-ում հայերի միության կենտրոն: Մեզ պետք են ուղղաթիռներ, միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք վարձատրել ձեզ՝ ձեր աշխատանքի համար, որպեսզի ցանկության դեպքում այդ գումարն ուղարկեք Արցախի օգնության հիմնադրամին: Կա ևս մեկ «ճակատ», որտեղ այսօր առանց կանոնների պատերազմ է վարվում: Տեղեկատվական պատերազմ:

Ուզում եք օգնել Արցախին՝ մնալով տանը, ապա տարածեք սոցցանցերում ճշմարտությունը այս ոչ հավասար պայքարի մասին, այս սուրբ պատերազմի մասին: Ճշմարտությունը հրապարակեք Ղարաբաղի պատմության մասին: Պատերազմի մեկնարկի երկրորդ օրը, երբ զրուցում էի Արցախի ղեկավարության հետ և հարցրի՝ ինչի կարիք ունեն նրանք առաջին հերթին, որպես պատասխան լսեցի. «Բոլորին հասցրեք ճշմարտությունը մեր մասին»: Հուսով եմ, որ այդպես կանեն մեր բոլոր հայրենակիցները, հատկապես ցույցերի կազմակերպիչները»,- ասվում է Արա Աբրահամյանի հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: