կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախի ստեղծագործական խմբերը ելույթ են ունեցել ռուս խաղաղապահների համար կազմակերպված համերգին

Արցախի ստեղծագործական խմբերը ելույթ են ունեցել ռուս խաղաղապահների համար կազմակերպված համերգին

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ավելի քան 200 զինծառայողներ ներկա են եղել Ստեփանակերտում կազմակերպված Ամանորի տոնական համերգին՝ փոխանցում է ՌԴ ՊՆ-ը:

Խաղաղապահներին ներկայացված տոնական ծրագրին մասնակցել են Արցախի ստեղծագործական, երաժշտական ​​ու պարային խմբերը:

 

Ռուս խաղաղապահներն իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում:

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով ապահովում են քաղաքացիական մեքենաների անվտանգությունը և բնակիչների տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման աշխատանքներ իրականացնող վերանորոգող բրիգադների անվտանգությունը:

 

  • Կիսվել: