ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող «Երևանի ադրբեջանական թատրոնը». Նարեկ Կարապետյան

Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող «Երևանի ադրբեջանական թատրոնը». Նարեկ Կարապետյան

Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող արևմտյան Ադրբեջանի թատրոնը։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ, «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Բաքվում կա արևմտյան Ադրբեջանի Երևանի թատրոն, Երևանի ադրբեջանական թատրոն, և այս շենքի վրա այս պահին ամբիցիա ունի այդ թատրոնը, որը վերակառուցվել է Ադրբեջանում, որի մասնաշենքերից մեկը չորս ամիս առաջ էլի բացվել է։ Մարդիկ աշխատում են այնտեղ և անունը Երևանի ադրբեջանական թատրոն է։ Համացանցը բաց է, բոլորը կարող են մտնել նայել, ֆինանսավորումը կատարվում է պետության մշակույթ նախարարության կողմից, բացմանը եղել է մշակույթի նախարարը։ Ադրբեջանը ցանկություն ունի մշակույթային հիմնավորումներ անել Հայաստանում։

Ալիևը գիտնականներին ասել է՝ հիմք ստեղծեք, որ մենք ունենանք հավակնություն։ Գիտնականները պետք է առաջամարտիկը լինեն, որպեսզի հիմք ստեղծեն»,–ասաց նա։

  • Կիսվել: