ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Արցախի նախագահը բանակցային գործընթացում իմ արտասանած ոչ մի նախադասության մասին անտեղյակ չէ. Փաշինյան

Արցախի նախագահը բանակցային գործընթացում իմ արտասանած ոչ մի նախադասության մասին անտեղյակ չէ. Փաշինյան

Թյուրիմացություն է այն կարծիքը, որ բանակցային գործընթացի մասին միայն նեղ շրջանակում են տեղյակ։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում նման հայտարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի մասին տեղեկացված են բավականին լայն շրջանակներ` ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀ Անվտանգության խորհուրդը, այլև Արցախի իշխանությունները։

«Արցախի նախագահը բանակցային գործընթացում իմ արտասանած ոչ մի նախադասության մասին անտեղյակ չէ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ընդդիմությունը ևս բանակցային գործընթացի մասին տեղյակ լինելու հնարավորություն ունեցել է, քանի որ ինքը միշտ պատրաստակամ է եղել տրամադրելու այդ տեղեկությունը։

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկու խմբակցությունների լիդերներն են (ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խնբակցությունների,–խմբ.), նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը։ Ես այդ տեղեկատվությունը կիսում եմ նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ»,- նշեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ ժամանակին հրավեր է եղել նաև Հայ ազգային կոնգրեսին՝ մասնակցելու այդ ֆորմատին, սակայն նրանք հրաժարվել են։

  • Կիսվել: