շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի հարցի լուծման բանալիները Արցախի և Հայաստանի ժողովրդի ձեռքում են. Քոչարյան

Արցախի հարցի լուծման բանալիները Արցախի և Հայաստանի ժողովրդի ձեռքում են. Քոչարյան

 Արցախի հարցի լուծման բանալիները Արցախի և Հայաստանի ժողովրդի ձեռքում են: Նման կարծիք այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Դա այդպես է հիմա, այդպես է եղել նաև ծանրագույն 92 թվականին: Կամ տեղի էլիտան կգնա Ադրբեջանի հետ ինտեգրման ուղիով, թե այնուամենայնիվ պատրաստ է պայքարել»,- նշել է նա:

Ըստ Քոչարյանի` երկրորդ բանալին Հայաստանի ժողովրդի ձեռքին է` արդյոք նա կպարտադրի իշխանություններին որոշակիություն մտցնել իրենց դիրքորոշման մեջ Արցախի հարցում:

«Եթե ժողովուրդը պատրաստ է պայքարել, ապա դեռ հավանականություն կա այս ամենը կանգնեցնել Նման խոսակցություններ գրեթե «մեկը մեկին» եղել են նաև 92 թվականին:

Այո, վիճակը ծանր է, այո կան պրոբլեմներ, բայց ես կտրականապես համաձայն չեմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ մենք պետք է հանձնվենք և ընդունենք մեզ պարտադրված որոշումները: Սա տեսակի հարց է, ես երբեք չեմ համարել, որ կան անելանելի վիճակներ, ես միշտ գտել եմ և հիմա էլ գտնում եմ, որ պայքարելով կարելի է ելքեր գտնել բոլոր իրավիճակներից` նույնիսկ ամենադժվարին»:

  • Կիսվել: