շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Արայիկ Հարությունյանը կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին

Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:Այս  մասին PrimeNews.am-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել  երկու հիմնական թեմաներ՝

1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում,

2. Եվրոպայում պատմության դասավանդման Օբզերվատորիայի (History Observatory for Peace in Europe - HOPE) հիմնում։

  • Կիսվել: