կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով լինելու է Արգենտինայում

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով լինելու է Արգենտինայում

Շարունակվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լատինական Ամերիկա։ Մարտի 25-26-ին նախարար Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Այս մասին ՆԵՈՍ.ամ-in տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: