ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄՔԴ-ի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄՔԴ-ի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Պայվի Կաուկորանտան շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրարկման ուղղությամբ իրականացվող և անհրաժեշտ հետագա քայլերի շուրջ՝ կարևորելով վեհաժողովի հետ սերտ փոխգործակցությունը։

Նախարար Միրզոյանը շեշտել է ՄՔԴ-ին անդամակցության հարցում ՀՀ առաջնահերթություններն ու ակնկալիքները, որոնք հնչեցվել էին նաև ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ, և համահունչ են ժողովրդավարության, օրենքի գերակայության, անպատժելիության դեմ պայքարի համամարդկային սկզբունքներին։

Հանդիպմանը մասնակցել է նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկայացրել է ՀՀ օրենսդրությունը Ստատուտի հետ ներդաշնակեցման ուղղությամբ նախաձեռնված քայլերի մանրամասները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: